16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանի Դաշնությունը չափազանց շահագրգռված է. փոխնախարար

՛՛Էլեկտրաէներգիայի արտահանման համար Հայաստանն ունի նպաստավոր պայմաններ՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Էներգետիկայի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե կա ուսումնասիրություն, թե էներգիա արտահանման համար նպաստավոր պայմաններ կան:

՛՛Պայմանավորվել ենք եռակողմ ֆորմատը, որ ունեինք Վրաստան-Իրան-Հայաստան, վերաձևարկելու քառակողմ ֆորմատի և պայմանավորել ենք մոտակա ժամանակներում այդ աշխատանքները սկսել։ Ռուսաստանի Դաշնությունը չափազանց շահագրգռված է այդ ուղղությամբ, որպեսզի քայլերը կատարվեն՛՛,-հավելեց նա և տեղեկացրեց, որ նախատեսվում է Այրումում 1000 մեգավատի հզորության ենթակայան կառուցել, որը իրականացվելու է երեք փուլով և որն էլ ֆինանասվորելու է գերմանական կողմը։

Նա հիշերեց, որ Իրանի հանարպետության և Վրաստանի հետ Հայաստանը էլեկտրոէնեգետիկայի համակարգերի համատեղ շահագործման և տարբեր տեսակի հնարավորությունների օգտագործման կամ տրանզիտի եղանակներով ֆորմատներով աշխատում է և արդեն փորձ է արվում աշխատել նաև ՌԴ-ի հետ։ Փոխնախարարը նշեց, որ Իրանի հետ բավականին լավ աշխատոում են և այժմ այս օրենքի նախագծում ընդգրկել են նույն գաղափարների արտացոլումը Վրաստանի համար։ ՛՛Անկախ նրանից, թե Վրաստանն ինչ հարաբերություն ունի Ռուսաստանի հետ, զուգահեռ սինխրոն ռեժիմում շարունակում են աշխատել ՌԴ-ի հետ։ Հիմա ՀՀ-ին հնարավորւթյուն է տալիս էլկենտրաէներգիան երկու ուղղութամբ ՌԴ-ի հետ փոխանակումներ կատարել և ձմեռվա ռեժիմներով վերցնել էլեկտրաէներգիա նաև ՌԴ-ից՛՛,-ասաց նա և տեղեկացրեց, որ Վրաստանն ու ՌԴ-ն արդեն պայմանավորվածություն ունեն Կազբեկի միջանցքով երկրորդ 500 կիլովատ գիծ կառուցելու համար։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ