16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

՛՛Հիմա թեթևացնում ենք միայն խոշորներին՛՛

”Օրենքը նախատեսում է որոշակի թեթևացումներ բիզնեսի նկատմամբ, բայց տնտեսագիտությունը այսպիսի մի կանոն ունի, եթե մի բանը դու համալիր չես անում, ի վերջո կտուժես՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Հաշվապահական հաշվառման մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա ՊԵԿ-ի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս նախագիծը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ տնտեսության համար: ՛՛Սա պետք է վերաբերի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, մենք հիմա թեթևացնում ենք միայն խոշորներին:

Իրականում սա քայլ է դեպի հետ, ինչպես երեկ խոսում էինք կուտակայինի մասին՛՛,-դիմելով  Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին՝ նշեց նա: Բագրատյանն ընդգծեց՝ պետք է այնպիսի քայլ անել, որը կվերաբերի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին: ՛՛Եթե այս ամեն ինչը տարածեք բոլոր տնտեսվարող սուբյեկտների վրա, հիանալի է… անընդհատ խոսում եք` փոքրը, փոքրը…մեր հանրապետությունում, սիրելի բարեկամներ, 4%-ն է զբաղվում ձեռնարկատիրությամբ, Լիտվայի նման պետությունում 12% է, Ֆրանսիայում`40՛՛: Բագրատյանի խոսքով՝ այս նախագծով ժամանակավոր թեթևանալու են խոշոր տնտեսվարող սուբյեկտների հարկային պայմանները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ