16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թանկացո՞ւմներ կլինեն

”ՀԴՄ կտրոնները բոլոր խանութներում տպելու համար մենք ի՞նչ ենք անում, չէ՞ որ ի վերջո այս գործիքը մշակվել է այն պատճառով, որ մենք չենք կարողանում հասնել նրան, որ ՀԴՄ-ները տպվեն, դրա համար հակառակը՝ մի այլ ճանապարհով գալիս ենք, որ հարցը լուծենք”,-այսօր ԱԺ ՛՛Առևտրի և ծառայությունների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին հարցրեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նաև հետաքրքրվեց, թե նոր նախագծի ընդունումը արդյոք թանկացման է հանգեցնելու: ՛՛Սոցիալապես ծանր վիճակում գտնվող մեր քաղաքացիների համար այս թվարկված ապրանքները թանկանալու՞ են, ինչ կանխատեսումներ ունեք՝ ի՞նչ չափով է թանկանալու, և ի՞նչ մեխանիզմներ ունենք, որ զսպենք դա, որովհետև թանկանալու է՝ մեր արդեն ունեցած նախորդ փորձի վրա՛՛,- ասաց նա: Մարուքյանը նկատեց՝ եթե այս ճանապարհով գնալու են, հնարավոր է, որ բոլոր ապրանքների վրա սկսեն դրոշմապիտակներ փակցնել, այսինքն՝ մրգերի վրա էլ փակցնեն, ապա հետաքրքրվեց՝ մինչև ու՞ր է սա գնալու, սահմանը որտե՞ղ է:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ իրենց նպատակներից մեկն էլ նաև ՀԴՄ-ների նկատմամբ հսկողությունն է, սակայն դա և այս հսկողությունը ոչ թե հակասող, այլ փոխլրացնող են. ՀԴՄ-ները հսկողություն են մանրածախ առևտրի ոլորտում իրականացվող գործարքների նկատմամբ, սա՝ մեծածախի: ”Ինչ վերաբերում է թանկացմանը, ես նշեցի, որ օրենսդրական որևէ հիմք չկա թանկացման հետ կապված. դրոշմապիտակի արժեքը հարկային պարտավորություններից պետությունը նվազեցնում է, ապա այս հավասար պայմաններում որևէ պատճառ չկա, որ նշված ապրանքատեսակների գինը թանկանա: Բոլոր ապրանքների վրա տարածելու հետ կապված՝ արդեն նշեցի, որ նախատեսում ենք փուլ առ փուլ իրականացնել, հետագայում ևս այս ապրանքների ցանկը պետք է ընդլայնվի, աստիճանաբար ընդգրկվեն բոլոր այն ապրանքատեսակները, որոնք փաթեթավորվում, տարայավորվում են, որտեղ կան իրական ռիսկեր իրացման ծավալների հայտարարագրման առումով”,- ասաց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ