16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վիրավորական է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը կողմ կլիներ Կառավարության կողմից ներկայացված ՛՛՛Առևտրի և ծառայությունների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, եթե սա չլիներ ուղղակի նախագիծ, այլ արվեին նաև որոշակի գործնական քայլեր: ՛՛ Խոսում ենք դրսում ստվերայաին շրջանառության մեջ եղած ու հիմա բացահայտված ապրանքների ստվերային ծավալների մասին, այդ ծավալները ոչ թե ավելացել են, այլ դրա մասին մենք իմացել ենք՛՛,-այսօր նախագծի քննարկման ժամանակ ասաց Արսենյանը: Դիմելով ՊԵԿ-ին՝ նա նկատեց. ՛՛Տնտեսվարողներն էլ որ ստվերային գործունեություն են իրականացնում, դա իրենց գործն է, իրենց խղճին թող մնա, պետական պրոցեսներին մասնակցության մասին եմ խոսում, այն մարդիկ, ովքեր ունեին ՀՀ պետական ծառայողի կոչում, ունեին լիազորություն ու հանձնարարություն, որ իրականացնեին ՀՀ տնտեսական գործունեության շրջանում իրենց վերապահված լիազորություններն, այդ մարդկանց գործունեությանը  գնահատական տալի՞ս եք, թե՞ չէ՛՛:

Ըստ նրա՝ ժամանակն է վերացնել ստախոսությունը պետական կառավարման համակարգում, որովհետև դա շատ վատ հետևանքներ է բերում ՀՀ բնակչությանը, և բարոյահոգեբանական մթնոլորտը բացասական է դառնում երկրի ներսում: Արսենյանը հարցրեց, թե տեսնելով, թե ինչ ստվերային տնտեսություն կա, արդյոք հարց են տալիս պատասխանատու անձանց, նրանց, ովքեր ակտեր են գրում, հաշվետվություն են ներկայացնում, թե ինչ վերջնական պատկերի են հանգում: ՛՛Այդ գործիքը լավ գործիք է, բայց այն կիրառելուց առաջ հասկացեք՝ ինչ է վիճակը, հետևություններ արեք:

 Թե՞ սենց, ինչ որ եղել է, ջրենք, փակենք ու նոր տեղից սկսենց, այդպես չէ, ինձ համար դա վիրավորական է, երբ որ անողներն ու չանողները համարելու են, որ իրենք Կառավարության իրենց տնտեսական գործունեության ընթացքում ոչ մի ծառայողական ու բարոյական գնահատական չունեն: Որովհետև այդ նույն մարդիկ, ովքեր իրենց պարտականությունները չեն կատարել, կարող է նաև առաջընթաց էլ են ստացել, վաղը մյուս օր գալու են  Ազգային ժողովի ամբիոն, մեզ ինչ-որ օրենքի նախագիծ ներկայացնեն, բարոյախրատական քարոզներ կարդան, խոսքս ձեզ չի վերաբերում, ես ձեր ծառայողնական առաջընթացը գիտեմ ինչպես է եղել, սակայն դա բացառված չի, կրկնում եմ՝ պետք է ինքներդ ձեզ հաշիվ տաք՛՛:

ԲՀԿ պատգամավորը նաև շեշտեց, թե այս բոլոր հարցերի պատասխանը հենց ԵԿ-ը պետք է տա: ՛՛Հիմա դուք ասում եք՝ սրա գնահատականը մենք չենք տալու, բա ո՞վ է տալու, Գիտության ու կրթության նախարարությու՞նն է տալու այդ պրագնոզը, ասում եք՝ դրա դեմ պայքարում ենք, ի՞նչի դեմ եք պայքարում, ուզում եմ հասկանամ, ինչը որ կբռնվի, կբռնվի՞, դրա՞ դեմ եք պայքարում, դուք պետք է իմանաք՝ ինչի դեմ եք պայքարում, որ գաք, ասեք այսքան ստվերային ծավալ ենք տեսնում, որ այսքանը վերացնելու դեպքում, ՀՀ բյուջեն 2017 թվականին այսքան կդառնա, ոչ թե սոցիալական հարցերով նախարարի նման ասի՝ ՀՀ-ը ի վիճակի չի լինելու երբեք նորմալ թոշակ տա, որովհետև դատապարտված է: ՀՀ-ը հեչ էլ դատապարտված չէ, ՀՀ-ի խնդիրը իր վարչարարական համակարգն է, ՀՀ-ի պետական բյուջեն երեք տարվա ընթացքում կարելի է կրկնապատկել, ես այդ գործիքները գիտեմ, ցանկություն է պետք, ոչ թե գալ ասել ճանապարհը չգիտեմ՛՛,-եզրափակեց նա:  

Նշենք, որ ըստ նախագծի՝ ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված մի խումբ ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ