16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Չկարողացան կոտրել ոգին. հրադադարից 20 տարի անց

“Մեզ համար այսօր էլ հրադադար չէ: Այսօր մեր ազատամարտիկներն ամեն մեկն իր ցավով, իր դարդով ապրելով պայքար է տալիս: Ամենախեղճ ազատամարտիկին էլ, որ ասես գնում ենք սահման խրամատում զինվորի կողքին կանգնելու, ինքը պատրաստ է թողնել ամեն ինչ եւ գնալ”,- լրագրողների հետ հանդիպմանն ասաս Տիգրան Մեծ ջոկատի հրամանատար  Կորյուն Ղումաշյանը: Նրա պատմելով 20 տարի առաջ, երբ լսեցին հրադադարի մասին, նրանց այդ միտքը դուր չեկավ:

“Մեր գործը կիսատ մնաց, մեզ կանգնեցրին, ուրեմն էդպես էր պետք, մազ էր մնացել Կիրովաբադը վերցնենք: Դա մեր որոշումը չէր: Ադրբեջանը ջլատված խնդրում էր զորքը հանենք”,-ասաց նա: Ղումաշյանի խոսքով հրադադարի պայմանագիրը կնքվեց Մոսկվայում:

Իսկ պատերազմի դաշտում մեծ պատմություն են թողել: “Մենք կորցրինք մեր ընկերներին, ովքեր դեռ սիրած աղջիկներին չէին համբուրել”,-ասաց Ղումաշյանը:

Նրա խոսքով՝ քաղաքականությունը այնպիսի բան է, որ թույլ չի տալիս ոչ պատմությունը ընդունես, ոչ էլ պատմությունից դասեր քաշես: “Քաղաքականությունը նայում է իր օգուտին: Շատ ցավալի է, որ աթոռի, ավարի, փողի, պաշտոնի հետեւեից ընկնելով փորձեցին կոտրել մեր ոգին”,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ