23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Փոփոխություններ չի կարող լինել. Ամիրխանյանը կոմպոզիտորների միությունից /վիդեո/

Անցած տարի՝ 2013 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած կոմպոզիտորների միության արտահերթ համագումարում 22 տարի նախագահելուց հետո սիրված ու ճանաչված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը դադարեցրեց լիազորությունները: Արդյո՞ ք բազմաթիվ սիրված երգերի հեղինակին հենց դա էր հարկավոր, գուցե հեռացումը պատճառ դառնա , որ ծնվեն նոր երգեր: Ամիրխանյանը կարոտում է արդյո՞ք կոմպոզիտորների միությանը հարցերի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Ռոբերտ Ամիրխանյանի հետ:

”Մտահոգություն ունեմ, որովհետև կոմպոզիտորների միությունը իմ համար մեր երկրի մշակութային, երաժշտական դաշտը պահպանելու խնդիրն էր դրված, ոչ թե իմ եսի խնդիրը…”,-նշեց Ամիրխանյանը:

Ամիրխանյանը դրական փոփոխություններ այս ամիսներին չի նշմարել կոմպոզիտորների միությունում: Սակայն նա հիշաչար մարդ չէ և պատրաստ է օգնել աշխատանքները արդյունավետ դարձնելու հարցում.”Փոփոխություններ չի էլ կարող լինել: Դէ ինչ արած բոլոր միություններն էլ մի օր փլուզվում են: Սովետմիությունն էլ փլուզվեց…….”,-հավելեց կոմպոզիտորը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ