08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ֆրանսիական ընկերությունների հայաստանյան ցանկը կհամալրվի “Կարֆուր”-ի ցանցով. Սերժ Սարգսյան

ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանասիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսում մասնավորապես նշեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի շուրջ 35 քաղաքների ու շրջանների միջեւ հաստատվել է սերտ համագործակցություն, Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականացվել են մի շարք հաջողված նախագծեր: Սերժ Սարգսյանի համոզմամբ, այսօր կնքված եւս  7 պայմանագիրը միտված է  տնտեսական կապերի

 Հիշեցնելով, որ Ֆրանսիայի կողմից ավելի քան 1 մլրդ դոլարի հասնող ներդրումներ են կատարվել Հայաստանում, նախագահը նշեց, որ Հայաստանում գործող մոտ 80 ֆրանսիական ընկերությունների ցանկը համալրվում է ֆրանսիական “Կարֆուր” սուպերմարկետների ցանցով։

Նախագահ Օլանդի հետ երեկ մասնակցելով գործարար համաժողովի բացմանը` շեշտադրեցինք մեր համագործակցության տնտեսական բաղադրիչի կարևորությունը: Ողջունեցինք Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարված ավելի քան 1 մլրդ դոլարի հասնող ընդհանուր ներդրումները, մոտ 180 ֆրանսիական ընկերությունների ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում, որոնց թվում են “Պեռնո Ռիկարը”, “Օրանժը”, “Կրեդիտ Ագրիկոլը”, “Վեոլիան”, “Սորը”, “Ալկատելը” և ուրիշներ: Մեզ համար պատիվ է, որ այս ցանկը համալրվում է ֆրանսիական մեկ այլ աշխարհահռչակ ընկերության՝ “Կարֆուր” սուպերմարկետների ցանցի մուտքով հայաստանյան շուկա”,-մասնավորապես ասել է երկրի նախագահը:

Օրվա ընթացքում երկու նախագահները կլինեն նաեւ ցանցի շինհրապարակում, կծանոթանան աշխատանքների ընթացքին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ