16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Եվրատեսիլին պետք է թեթեւ նայել. Արամ MP3 /ֆոտո, վիդեո/

Չնայած “Եվրատեսիլ-2014”-ից վերադարձող հայկական պատվիրակության օդանավը մի քիչ ուշացումով վայէջք կատարեց, սակայն դա չխանգարեց, որ “Զվարթնոց” օդանավակայանում տրամադրությունը ընկնի: Արամ MP3-ին դիմավորողները ոգեւորված էին՝ փուչիկներով, ծաղիկներով, դրոշներով: Ինքնաթիռը 4.16-ին վայրէջք կատարեց:

“Ժողովուրդ, էս երեւի ցերեկը քնել եք հա՞”,-առաջին հարցը տվեց Արամ MP3-ն: 

„Հիանալի է տրամադրությունս, եթե չհաշվենք, որ չենք քնել ու շատ հոգնած ենք: Բայց որ դուք էլ այս ժամին մեզ դիմավորեցիք, մեր հայ հողին առաջին շփումով ամեն բան իր տեղն ընկավ“,-ասաց նա: 
Արամը իր ելույթը նորմալ համարեց՝ չցանկանալով անդրադառնալ որոշ թերությունների: „Ավելորդ է դրանց մասին խոսելը, մենք զբաղեցրինք 4-րդ տեղը“,-ասաց նա՝ փարատելով այն կասկածները, որ քվեարկությունները տեղ չեն հասել:

„ Իմ կատարումից գոհ եմ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել են: Մարդիկ կան՝ մտածում էին, թե իրենց քվեարկությունները տեղ չեն հասել, բայց այդպես չէ, բոլոր հաղորդագրություններն էլ տեղ հասել են: Ժյուրին էր ցածր գնահատել ու այդ պատճառով են այդ կասկածները: Մասնավորապես, Բելգիայի հայ համայնքը շատ ակտիվ ու լավ էր քվեարկել, ուղղակի ժյուրիի ցածր գնահատականի պատճառով նրանց բալերը չեն հաշվել“,-նշեց Արամ MP3-ն: 

Եվրատեսիլի բեմը, նրա խոսքով բավականին լուրջ բեմ էր եւ հանդես գալ դահլիճում գտնվող 11 հազար հանդիսատեսի եւ շուրջ 200 միլիոն հեռուստադիտողի առջեւ՝ մեծ պատասխանատվություն էր: Այդ իսկ պատճառով երգչի  լարվածությունը ոչ մի կերպ չէր անցնու, մինչեւ որ բարձարցավ բեմ:  

„ Դա հատկապես զգացի առաջին կիսաեզրափակիչում, որտեղ բացում էի „Եվրատեսիլը“: Այ, իսկ երկրորդ ելույթիս ժամանակ կարողացա կենտրոնանալ, առանձնանալ իմ ու մտքերիս հետ: Երկրորդ կատարումս ինձ ավելի է դուր գալիս: Ասեմ նաեւ, որ մեր երգը շատ սիրվել է ոչ միայն Հայաստանի ու հայերի, այլեւ եվրոպացիների կողմից: Եզրափակչի հաջորդ օրը, երբ դուրս էինք գալիս փողոց, մարդիկ խմբերով մոտենում էին մեզ, լուսանկարվում ու զարմացած հարցնում, թե ինչպե՞ս եղավ, որ մենք չհաղթեցինք: Սա մեզ համար ավելի կարեւոր է“, – ասաց նա: Արամի խոսքով մի բան հասկացավ, որ պետք չի լարվել, այլ պետք է թեթեւ նայել այս մրցույթին եւ պարզապես երգել: 

Ինչ վերաբերում է  Կոնչիտայի առաջին տեղ գրավելուն, ապա Հայաստանի ներկայացուցիչը նորմալ է գնահատում: „Եվրատեսիլի համար նորմալ եմ համարում, որ առաջին տեղը Կոնչիտան ստացավ: Իսկ ժողովրդի համար ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ շատ քիչ եմ շփվել: Ես լսել եմ իմ երգի մասին կարծիքներ, մնացածն ավելորդ է“, – ասաց նա: 

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ