22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընդդիմադիր հեռուստաալիքի սեփականատիրոջը կկալանավորե՞ն. փաստաբանը քաղաքական հետապնդման մասին է հայտարարում

5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել։  Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Նարեկ Ալոյանը՝ սա համարելով քաղաքական հետապնդում:

Նրա խոսքով՝ Արմեն Թավադյանին Երեւան քաղաքի քննչական վարչությունից ծանուցում է ստացել եւ վկայի կարգավիճակով ներկայացել Երեւանի քննչական վարչություն, բայց ներկայանալուն պես վկայի կարգավիճակը փոխվել է մեղադրյալի կարգավիճակի:

«Մեզ համար մեղադրանքն անհասկանալի էր, դրա համար ես հրաժարվել եմ ցուցմունք տալ։ Ոնց հասկացա՝ ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես տվյալ օրը գտնվել եմ դատարանի շենքում։ Ինձ համար դա շատ անհասկանալի է։ Ինձ թվում է՝ ազատ քաղաքացի եմ և ցանկացած վայրում իրավունք ունեմ գտնվելու, եթե այդ վայրը սահմանափակում չունի, իհարկե»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանը։

Հարցին, թե այսքան երկար ի՞նչ էիք անում վարչության շենքում, Թավադյանն ասաց․ «Բացատրում էին, փորձում էին ճնշում գործադրել, որ ես ցուցմունքներ տամ։ Ես ո՞նց ցուցմունք տամ, եթե չեմ հասկանում՝ ինչում են մեղադրում, գործի իմաստը չեմ հասկանում»։

Փաստաբան Նարեկ Ալոյանն ասաց․ «Երևան քաղաքաի քննչական վարչության ծանր հանցագործությունները քննող քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4 –րդ մասով։ Այսինքն՝ որպես զենք օգտագործվող առարկային գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինը որպես զենք է համարել ջրի շիշը։ Քննիչի կողմից որոշում է կայացվել Արմեն Թավադյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։ Քննությունը կինի կամ այսօր ուշ գիշերը կամ վաղը»։

«Դատարանում տեղի է ունեցել միջադեպ, որոշ անձինք կարծիք արտահայտեկու ազատությունից են օգտվել և բացասական կարծիք հնչեցրել Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները՝ նման կարծիք հնչեցնողների նկատմամբ։ Գործ ունենք երկկողմանի բարձր տոնով կարծիք հնչեցնելու հետ։ Հիմա մի կողմից հնչեցրած կարծիքը համարել են բացասական, սպառնալիք պարունակող, և տվյալ անձանց խուլիգանության հոդվածով մեղադրանք ռաջադրել՝ ծանր հոդվածով, շիշն էլ զենք հանդիսացող առարկա է դիտարկվել։

Միջադեպից որոշ ժամանակ անձ Վարդգես Գասպարին ոստիկանության հետ զրույցում նրանց անվանեց լկտի, թափթփուկ, սրիկա և այլն։ Մենք ունենք իրավիճակ որ ոստիկանությունը երևի ունի համապատասխան պատրաստվածություն, հոգեբանական ամրություն և չի պատասխանում վիրավորանքներին, բայց ՀՀ 10 քաղաքացուց 7-ը եթե լսի այն որակումները, որ Վարդեգես Գասպարին հասցնում է, պատասխան կտա»

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ