07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

“Այդ պոստը հատուկ Արթուր Բաղդասարյանի համար ստեղծվեց” /վիդեո/

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը վեց տարի պաշտոնավարելուց հետո ապրիլի 25-ին հրաժարական տվեց:

Մինչև օրս հայտնի չէ ԱԱԽ նոր քարտուղարի անունը, չնայած հասարակության շրջանակներում տարբեր անուններ են քննարկվում: Այս հարցի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ :

“Որպես քաղաքական գործիչ ես այդքան էլ համամիտ չեմ , որ դա շատ կարևոր պոստ էր,կարծես թե այդ պոստը հատուկ հենց Արթուր Բաղդասարյանի համար ստեղծվեց և այդ պոստի հասարական հնչեղությունը շատացավ, ինչ որ շենքեր տվեցին, մեծ աշխատակազմ ,էտպես արհեստական  մարմին էր, որովհետև ես կարծում եմ Հայաստանում Ազգային անվտանգության քարտուղարը եթե այդպիսին լինի, պետք է լինի ամենախիստ ընդդիմադիրը: Ինքը պետք է փողոց դուրս գա ասի՝ երկրի գործող նախագահ, Ազգային ժողով ցրվեք: Դուք գործ չունեք Հայաստանում, քանի որ Ձեր գործոնեության արդյունքում հենց Ազգային անվտանգությունն է տուժում”,-նկատեց Արմեն Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ