16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ինչ է տեղի ունենում ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ազգային ժողովի նիստում Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին դիմելով խնդրեց պարզաբանում տալ, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային գործընթացում։ ՛՛Բոլորին հետաքրքիր կլիներ իմանալ Արտաքին գործերի նախարության վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հակամարատության վերջին շրջանում ընթացող զարգացումների վերաբերյալ, քանի որ բոլորս գիտենք համանախագահող պետություններից մեկի ներկայացուցչի հայտարարությունը, հետո եղավ ԱՄՆ դեսպանի գրառումը և օրինաչափ է, որ հասարակության շրջանում ան որոշակի պատկերացումներ կազմվեցին՛՛։

Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ԱՄՆ համանախագահի հայտարարությունը Արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է, որը բավականաչափ ծավալուն տեքստ է և ինքը հարկ չի համարում կրկնել։ ՛՛Ես ընդամենը մի բան ավելացնեմ, եղել է նաև երեք համանախագահների հայտարարությունը՝ կապված զինադադարի հաստատման 20-ամյակի հետ, որտեղ վերարտադրվել է Լ՝ Աքվիլայում կատարված այն հայտարարությունը, որտեղ հանրությանն է մատուցվել երեք հիմնարար միջազգային սկզբունքները, որով պետք է մաքսիմալ կարգավորվի խնդիրը և վեց տարրերը՛՛:

Քոչարյանը նկատեց, որ երեք համանախագահների հայտարարության մեջ բառացի կրկնվում է այն, ինչ եղել է Լ՝ Աքվիլայում: ՛՛Այս տեսակետից ամերիկացի համանախագահը բառացի չի ներկայացրել և կա որոշակի շեղումներ՛՛,-նշեց նա։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ