16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ընտրացուցակն աճում է, արտագաղթն՝ ավելանում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ՛՛Բնակչության պետական ռեգիստրի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, հարցրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին: ՛՛Երրորդ հանրապետության պատմության մեջ մի տարօրինակ փաստի ենք ականատես լինում, Հայաստանից մարդիկ արտագաղթում են, բայց ընտրողների ցուցակներում մարդիկ ավելանում են: 2013-ին ընտրողները համարյա 400 000 հոգով ավելի են, քան Անկախության հանրաքվեի մասնակիցները: Հյուպատոսական հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիները համապատասխան ընթացակարգերով պետք է հանվեն գրանցումից, այդպիսով նաև հաշվառումից հանվեն և ընտրացուցակներից նույնպես դուրս գան, որովհետև Հայաստանում չեն: Հիմա այս իրավիճակը, ու փոխանակ այս մեխանիզմը գործարկելու, ձեր բերած փաթեթում էդպիսի դրույթ այլևս մենք օրենքում չենք ունենալու: Սա բացարձակապես անընդունելի է, քանի որ ընտրողների թիվը ի հեճուկս արտագաթի գնալով ավելի ու ավելի աճելու է՛՛,- ասաց նա:

 Քոչարյանը արձագանքեց, որ այն, ինչ վերաբերում է ընտրացուցակներին, ապա պատգամավորի մատնանշած խնդիրն իր ներկայացրած հարցի բովանդակությունից դուրս է: ԱԳ փոխնախարարը խոստացավ խորքային ուսումնասիրել, և մինչև երկրորդ ընթերցումը պատասխանել նրա հարցին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ