09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նոր օրենքը խրախուսում է հայրենադարձությունը. Շ. Քոչարյան

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված ՛՛Բնակչության պետական ռեգիստրի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Սրանով փոփոխություններ են կատարվելու նաև ՛՛Հյուպատոսական ծառայության մասին՛՛, ՛՛Զինապարտության մասին՛՛, ՛՛Վարչական իրավախախտումների վերաբերյալ՛՛, ՛՛ՀՀ մաքսային օրենսգրքում՛՛ փոփոխություններ կատարելու մասին օրենքներում: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ փոփոխություններն իրականացվում են երեք սկզբունքով՝ հաշվառումը պետք է լինի կամավոր՝ ոչ պարտադիր, երկրորդ՝ այն անվճար պիտի լինի, երրորդ՝ հեռակա հասանելի:

Փոխնախարարը նշեց, որ իրական կյանքում հաճախ անհնար է պարտադիր հյուպատոսական հաշվառումը, բազում երկրներում չունենք հյուպատոսական ներկայացուցիչներ, ուստի քաղաքացին ի վիճակի չէ երկրներ հատել: Փոխնախարարը նշեց, որ հանվել են հաշվառման համար նախատեսված վճարումները, ուստի փոփոխությունների այս փաթեթը կամավորության սկզբունքի և հեռակա հասանելիության սկզբունքի իրականացմանն է միտված:

Մաքսային օրենսգիրքը, Քոչարյանի խոսքով, խրախուսում է հայրենադարձությունը. ՀՀ քաղաքացիները և բնակիչները, ովքեր բնակվում են արտերկրում հինգ տարուց ավելի, վերադառնալով Հայաստան՝ իրենց եղած գույքն առանց որևէ վճարումների կարող են ներմուծել երկիր:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ