08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչպե՞ս կքվեարկի ՛՛Ժառանգությունը՛՛

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունը դեռ չի որոշել, թե ինչպես է քվեարկելու Կառավարության կողմից ներկայացված ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծին: ՛՛Երբ որ վերջնական կբարձրաձայնեն հարցերի հանդեպ պատասխանները, արդեն պատրաստ կլինի քվեարկության հետ կապված մեր մոտեցումը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

Վերջինս նկատեց, որ նախագծում կան ինչ-որ հարցերի հանդեպ մոտեցումներ, որտեղ  Կառավարությունը փորձում է ամեն քայլով մոտենալ իրենց առաջարկած գաղափարներին: ՛՛Սակայն կան նաև քայլեր, որոնք լուծված չեն և պետք է հասկանալ՝ ինչպօիսին կլինեն այդ հարցերի լուծումները:

Խնդիր է նաև այն, որ ոչ թե մարդը պետք է դիմում գրի, ասի՝ ինձ մի ներառեք համակարգի մեջ, այլ հակառակը՝ մարդ պետք է կամավորության սկզբունքով ասի՝ խնդրում եմ ինձ ներգրավեք այդ համակարգում: Թողեք թող մարդիկ կամավոր որոշեն՛՛,-պարզաբանեց Պողոսյանը:

Ըստ նրա՝ խնդիր է նաև արդեն գանձնված գումարների հետ վերադարձնելը: Փաստորեն, նրանք, ովքեր արդեն փոխանցել են գումարները, կստանան միայն սեպտեմբերի 30-ից հետո, այն էլ այն դեպքում, եթե օրենքում փոփոխություններն այդպես կատարվեն:

՛՛Այսինքն՝ սա էլի կիսատ է ու ժամանակավոր խնդիր է դրված:

Շատ հարցեր գալիս են կամքի խնդրից, եթե կամքը լինի, կարելի է ամեն ինչ անել՛՛,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ