21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Քառյակի գերեզմա՞նն է

՛՛Միայն մեկ ուժ է, որ արտահայտվել է բերած նախագծի օգտին, դա ՀՅԴ-ն է: Ես իմ կարծիքը հայտնեցի, մենք ունեցել ենք քննարկումներ, բայց մեր դիրքորոշումն է, որ չի կարելի վարել բանակցություններ բռնագանձվածը վերադարձնելու շուրջ, այն էլ մասնակի՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու է քառյակի մաս կազմող ՀԱԿ-ը կողմ ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարության ներկայացրած նախագծին, իսկ ՀՅԴ-ը կողմ է: Զուրաբյանը շեշտեց՝ եթե իրավունքի կոպտագույն խախտումով գումարները վերցրել են, ուրեմն պետք է վերադարձվեն: ՛՛Սա պարզ լոգիկա է, փոխզիջում այս հարցում չի կարող լինել՛՛: Նա աբսուրդ է համարում այն, որ նոր նախագծով՝ ետ են վերադարձվելու միայն այն գումարները, որոնք կամուրջի վրա են: ՛՛Ստացվում է, որ մի ավազակումբ եկել է, ավարը տարել է, հիմա ասում են՝ դե լավ, եկեք քննարկենք, թե այս տարած ավարից ինչը կարող են վերադարձնել: Այն ավարը, որ դեռ չի հասել մեր տուն, ես պատրաստ եմ վերադարձնել: Սա աբսուրդ է, իրավական պետության հետ որևէ կապ չունի, նման է տեռորիստների հետ բանակցությանը, որտեղ շնից մազ պոկելն էլ կհամարվի լուրջ առաջընթաց: Մենք նման փիլիսոփայություն չենք կարող ունենալ՛՛,-հավելեց նա :

Հարցին, թե արդյոք այս նախագիծը չի քննարկվել քառյակի նիստում, Զուրաբյանը պատասխանեց, որ նիստ եղել է նախորդ նստաշրջանում, որտեղ որոշվել է, որ եթե Կառավարության բերած առաջարկները չբավարարեն իրենց, չհամընկնեն նույն բանի հետ, ինչ իրենք են առաջարկում, ուրեմն դա մերժելու են ու արտահերթ նիստ հրավիրեն: Իսկ, թե ինչու է ՀՅԴ-ը հիմա կողմ, այս հարցը նա հորդորեց ուղղել հենց ՀՅԴ-ին:

Դիտարկմանը, թե կարելի է ասել, որ քառյակը կազմաքանդվել է, նա արձագանքեց. ՛՛Այնքան հեշտ եք քառյակը ամեն րոպե ջարդում. ամեն մի հարցում կարող է անհամաձայնություն լինել, եթե դուք ամեն մի անհամաձայնության դրսևորում համարելու եք քառյակի գերեզման, դա շատ սխալ որոշում է՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ