Ինչ նպատակ է հետապնդում Կառավարությունը
Կառավարության կողմից ներկայացված ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցության որոշ պատգամավորներ կողմ են եղել Կուտակային կենսաթոշակային համակարգին: ՛՛Իսկ այն քաղաքական ուժերը, որ կուտակայինին կողմ են՝ լինի կամավոր, թե ոչ, օրենքին էլ են կողմ: Իսկ այն քաղաքական ուժերը, որ իշխանություն են եղել, հիմա դեմ են արտահայտվում այս օրենքին՛՛:
Պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե ով է, ի վերջո, պահպանում ժողովրդի շահը՝ Հակոբյանն ասաց. ՛՛Գործող իշխանության պարտավորությունն է ապահովել քաղաքացիներին կենսաթոշակով: Եթե մենք սա ուզում ենք անել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքով, որտեղ որոշ ուժեր միայն մի դրույթին համաձայն չեն, սա չի նշանակում, որ օրենքը համասահմանադրական է:
Ես դեմ եմ այն պատգամվորների ելույթներին, որ միաշանակ ասում են՝ պարտադիր չկա, մինշանակ ասում են՝ պարտադիր կա՛՛:
Նա նաև նկատեց, որ Կառավարությունը շարունակելու է ութերորդ հոդվածի համաձայն՝ իրականացնել իր գործառույթները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հավելեց, որ այս օրենքով նպատակ են հետապնդում ձևավորել ՍԴ-ի որոշման կատարման համար անհրաժեշտ միջավայր, ապոհեվլ քաղաքացիների ու գործատուների իրավունքների ու պարտականությունների կատարումը:
Այս նախագծով, ինչպես հայտնի է, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել տույժերի հոդվածը: Նախարարն ասաց նաև, որ օրենքով նախատեսված պարտավորությունից անձն ազատվում է, իսկ եթե քաղաքացին դիմում է ներկայացնում գործատուին, որ չի ցանկանում, որ իրենից պահումներ արվեն, ապա վերջինս կուտակային վճարներ չի հաշվարկում ու չի փոխանցում: Այդ դրույթն իրագործելու համար պիտի տեղեկատվական շտեմարանում քաղաքացիների կամարտահտությամբ հստակեցնել բոլորի կարգավիճակները, հասկանալ՝ պարտադիր կուտակային համակարգի ինչպիսի կարգավիճակ ունի անձը:
Նախագծի համաձայն՝ այն գործատուներն, ովքեր փոխանցումներ են արել, նրանց մինչև սեպտեմբերի 30-ը հետ չեն վերադարձվելու իրենց գումարները: