”Մարկոսն ու Արզումանյանը բարձրակարգ ֆուտբոլ խաղացին”.Vesti.kz
Ղազախական Vesti.kz-ն կազմել է առաջնության 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկել են Հայաստանի հավաքականի եւ ”Ակտոբեի” ֆուտբոլիստների Մարկոս Պիզելին եւ Ռոբերտ Արզումանյանը:
Հիշեցնենք, որ ”Ակտոբեն” հաղթել էր ”Իրտիշին” 3-0 հաշվով: Պիզելին դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, իսկ Արզումանյանը մասնակցել էր ողջ հանդիպմանը:
Կայքը նշված ֆուտբոլիստների խաղի վերաբերյալ գրում է.
Ռոբերտ Արզումանյան.”Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղաց սովորական դարձած բարձր մակարդակի ֆուտբոլ: Ճիշտ էր ընտրում դիրքը, իր գործողություններով թույլ չէր տալիս մրցակցին ճիշտ կողմնորոշվել: Ընդանուր առմամբ, ”Ակտոբեի” համար դժվար խաղ ստացվեց, իսկ 3 խփած գնդակները խոսում են անհատ կատարողների բարձր վարպետության մասին”:
Մարկոս Պիզելի.”Հաջող մտավ խաղի մեջ երկրորդ 45 րոպեների ընթացքում: ”Իրտիշը” մինչ իր խաղադաշտ մտնելը լավ էր պաշտպանվում, սակայն բաց թողեց Պիզելիի արդյունավետ փոխանցումը: Պիզելին աչքի ընկավ նաեւ գոլով: Չենք սխալվի, եթե նշենք, որ այս հանդիպումը լավագույնն էր Մարկոսի համար այս մրցաշրջանում”: