10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Մարդիկ տարբեր են, պարզապես մի խաբեք ինքներդ ձեզ. Ագուտինը` Կոնչիտա Վուրստի մասին

Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը անդրադարձել է “Եվրատեսիլ 2014”-ի հաղթող Կոնչիտա Վուրստին:

“Նայեցի հաղթող Կոնչիտա Վուրստի համարը: Երգում է Կոնչիտան ուժեղ, պրոֆեսիոնալ, գեղեցիկ: Կանացի շատ բարձր նոտաներ ցույց չի տալիս, դա բնական է, նա լրիվ կին չէ, ինչպես ես հասկանում եմ, նա լավ է երգում, երգն էլ լավն էր:

Բայց անկեղծ կլինեմ, ինձ համար տհաճ էր: Ոչ, իրոք անկեղծ լինեմ, ինձ համար զզվելի էր:  Մտածում եմ, շատերը, ովքեր նրան ձայն են տվել, իրենց մի տեսակ են զգացել: Մարդիկ վախենում են ոչ ցիվիլ, հոմոֆոբ երեւալ եւ փորձում են ժամանակի հետ քայլել…

Սակայն մշակույթի մեջ ամեն ինչ հեշտ է` կամ դուր է գալիս, կամ ոչ: Պարզապես փորձեք պատկերացնել, գնացել եք Կոնչիտայի համերգին, նրան ծաղիկներ եք նվիրում, եւ նա ձեզ համբուրում է` ի նշան շնորհակալության: Վստահ եմ` շատերին դուր կգա, ոմանց` ոչ: Մարդիկ տարբեր են, պարզապես մի խաբեք ինքներդ ձեզ: Ամեն դեպքում նա պատմության մեջ որոշակի հետք թողեց”,- ասել է Ագուտինը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ