02 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Նախարարը շնորհավորել է

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորել է բուժքույրերին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:

 

“Հարգելի՛ բուժքույրեր, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ։

Այն փաստը, որ  ողջ աշխարհն է նշում բուժքույրերի օրը, անշուշտ, ձեր ունեցած չափազանց կարեւոր դերակատարության խոսուն վկայությունն է։

Առողջապահության  համակարգի  ամենաստվար բանակը լինելով` դուք միաժամանակ մեծ բեռ եք վերցնում ձեզ վրա։ Առավել շատ շփվելով հիվանդի ու շահառուի հետ,  բացի անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելուց, հոգեկան ավելի մեծ աջակցություն եք ցուցաբերում նրանց։

Նախարարությունը բարձր է գնահատում հիվանդների ապաքինմանն ուղղված ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը, նրանց նկատմամբ ունեցած ձեր գթասրտությունն ու բարի վերաբերմուքը։ Անշուշտ, դուք նաեւ հոգսեր ու խնդիրներ ունեք, որոնց լուծումը մեր ուշադրության կենտրոնում կլինի։

Մեր բոլոր բուժքույրերին մաղթում եմ ամուր առողջություն,  հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ դժվարին ու շատ պատասխանատու աշխատանքում”։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ