”Խնդիրներ կան որոշ դիրքերում”.Վարդան Մինասյան
Sports.kz-ն ներկայացրել է ղազախական ”Տոբոլի” գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խոսքերը ”Շախտյորից” (1-4) կրած պարտությունից հետո.
”Շնորհավորում եմ ”Շախտյորին” հաղթանակի կապակցությամբ: Մրցակիցն օգտագործեց իր ուժեղ կողմը՝ ստանդարտ դիրքերը: Մենք չկարողացանք ոչինչ անել դրա դեմ:
”Շախտյորի” եւ ”Ակտոբեի” տարբերությունը ոճի մեջ է: Խաղր որակի առումով չեմ կարող ասել` ով է բարձր, ով ցածր: Երկուսն էլ ուժեղ թիմեր են:
Ծանր է, սակայն այժմ ինչ-որ բան փոխելն անհնար է. պետք է սպասել տրանսֆերային պատուհանին: Անցել է 4 խաղ: Արդեն պարզ տեսնում եմ, որ որոշ դիրքերում կան խնդիրներ: Դիրքերն ուժեղացնել կարող ենք միայն օգոստոսին: Խնդիրներ կան ֆունկցիոնալ առումով. թիմը շատ դժվար է խաղում, սակայն այժմ խաղերն անցկացվում են 4 օրը մեկ, նրանց համար գլխավորը վերականգնվելն է եւ խաղալը”,-ասել է Մինասյանը: