07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հարություն Վարդանյանը հռչակվեց Եվրոպայի պատանիների չեմպիոն

Բուլղարիայի  Սամոկով քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հարություն Վարդանյանը նվաճեց ոսկե մեդալ:

46 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը  հաղթեց Իսրայելի, Գերմանիայի եւ Մոլդովայի ըմբիշներին, դուրս եկավ եզրափակիչ եւ հաղթեց նաեւ ռուս ըմբիշին:

54 կգ քաշային կարգում Էդգար Թամազյանը, հաղթելով Գերմանիայի ներկայացուցչին, նվաճեց բրոնզե մեդալ, իսկ 63 կգ քաշային Արման Բաղդասարյանը եզրափակչում պարտվեց վրացի ըմբիշ Նիկոլոզ Չիկայիդզեին եւ նվաճեց արծաթե մեդալով:

Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ նվաճեց 1 ոսկե, 4 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ