”Մեզ համար ավելի ծանր է, քան ցանկացած այլի”. Յուրա Մովսիսյան
”Ամկարի” նկատմամբ տարած հաղթանակից հետո Чемпионат.com-ը զրուցել է հանդիպման միակ գոլի հեղինակ ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ:
– Ի՞նչ տեղի ունեցավ երկրորդ խաղակեսում թիմի խաղի հետ:
– Մենք հաղթեցինք եւ վաստակեցինք 3 միավոր: Ներկա պահին դա է կարեւոր: Մենք հիմա այնպիսի դրության մեջ ենք, որ ժամանակ չունենք մտածելու, թե ինչպես ենք հասնում արդյունքի: Կրկնում եմ` կարեւորը հաղթանակն է:
– Ազդե՞ց Ձեր վրա երկրպագուների ակցիան, ովքեր լքեցին տրիբունաները հանդիպման 15-րդ րոպեին:
– Նրանց կարելի է հասկանալ: Ես պատկերացնում եմ, թե որքան դժվար է հիմա նրանց համար: Բայց հավատացեք` մեզ համար ավելի դժվար է, քան որեւէ այլ մարդու, քանի որ մենք ենք դուրս գալիս խաղադաշտ: Շնորհակալություն նրանց, ովքեր մնացին մարզադաշտում մինչեւ վերջ: Կփորձենք այնպես անել, որ այսպիսի ակցիաներ երբեք չկրկնվեն:
-Որքա՞ն կարեւոր է Ձեզ համար գոլեր հեղինակել եւ շարունակել ռմբարկուական մրցավազքը:
-Ինձ համար կարեւոր է ամեն խաղում գոլ հեղինակել, միայն թե օգուտ տամ թիմին: Վերջիվերջո, գոլեր հեղինակելն իմ աշխատանքն է:
-Դուք բավականին անսովոր տոնեցիք գոլը Դմիտրի Կոմբարովի հետ: Դա ի՞նչ էր, կատա՞կ էր:
– (Ժպտում է) Կատակ էր: