16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Բովանդակություն չկա…՛՛

՛՛Քառյակ կարող է լինել, բայց մեջը բան չկա, քառյակ լինի, թե կազմաքանդվի, նշանակություն չկա, բովանդակություն չկա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով Աժ ոչ իշխանական ուժերի՝ քառյակի գործունեության մասին, ասաց ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այս ուժերը իշխանության կցորդ են և ոչ թե ընդդիմություն, իսկ հասարակությունն էլ պիտի սպասելիքներ չունենա քառյակի գործունեությունից: ՛՛Եթե ենթադրենք, որ նրանք իշխանություն են, երկրի համար ոչ մի լավ բան չի կարող լինել, նույնն են, ինչ որ իշխանությունը: Կեղ,ծ ոչ հստակ, լղոզված, անձնական շահեր հետապնդող ՛՛հրաշալի՛՛ քառյակ են:  Ես ոչ մի լուրջ բան չեմ տեսնում այդտեղ, կուզենայի սխալ լինել, բայց բացարձակապես չեմ տեսնում՛՛,-նկատեց Գիմիշյանը:

Վերջինս հիշեցրեց, որ  ԲՀԿ-ն այդպես էլ չի ասում, որ ընդդիմություն է, ՛՛իսկ մյուս մասը հորինեց ոչ իշխանական բառը, որ ինչ-որ կերպ իրենց կոչեն: Եթե մարդիկկ իրենց չեն կարողանում ընդդիմադիր կոչել, էլ ի՞նչ նրանցից սպասել: Բառ են հորինում, որ իրենց տեղը գտնեն: Բոլորն էլ իշխանության որոշմամբ են ստացել այդ մանդատները, եթե Սերժ Սարգսյանը չցանկանար, նրանք չէին ստանա այդ մանդատները՛՛,-կարծում է նա:

Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին, ապա, ըստ Գիմիշյանի, նշանակություն չունի, թե ինչպես կքվեարկեն: ՛՛Ասելու են մի բան, անելու են մի այլ բան: Ոնց կարող է  դեմ լինեն, եթե մշտապես իշխանության մաս են կազմել: ՀԱԿ-ը չի եղել իշխանության մաս, բայց ԱԺ-ում իշխանության շահերից է գործում:

Չգիտեմ՝ հույս չեն ներշնչում՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ