16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Վերջին հրաժեշտը Կոնստանտին Օրբելյանին /վիդեո, ֆոտ/

Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր հրաժեշտ տվեցինք մեծ երաժիշտ, ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական արտիստ, Պատվո եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանների ասպետ Կոնստանտին Օրբելյանին:

Հարգանքի տուրք մատուցեցին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, օրենդիր եւ գործադիր մարմնի անդամներ, դիվանագետներ:

Հրաժեշտի արարողությանը մասնակցեց նաեւ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը: Ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը, որից հետո հոգեհանգստյան պատարագ մատուցվեց:

Հրապարակվեց նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ցավակացական ու մխիթարանքի ուղերձը:

Համերգասրահից Օրբելյանի աճյունը դուրս բերվեց ծափահարությունների ներքո: Նրանք հուղարկավորեցին Կոմիտասի անվան պանթեոնում: Նշենք, որ Կոստանտին Օրբելյանը իր մահկանացուն կնքեց  2014 թ. ապրիլի 24-ին՝ ԱՄՆ-ում,  կյանքի 86-րդ տարում:

Մաեստրոյի ցանկությունն էր, որպեսզի նա ամփոփվի Հայաստանում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ