27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հերթական տհաճ անակնկալը՝ «վարդագույն բանտիկով»

Մայիսի 1-ից, ինչպես հայտնի է, կառավարության պահանջով գազալցակայաններում գազը կիլոգրամով են լիցքավորում: Կառավարության մայիսի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներից փորձել է պարզել՝ ինչպես են դրան արձագանքել ավտոգազալցակայանները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումը, թե գազալցակայաններում փոփոխության արդյունքում վարորդները չեն տուժելու, թանկացում չի լինելու, մնաց օդում: Գազի գինը  թանկացել է: Վարորդները փաստում են, որ նախկինում, օրինակ, 1,6 տարողությամբ գազի տարան ամբողջապես լիցքավորելու դեպքում, որը կազմում էր մոտ 3800 դրամ գումար, հնարավոր էր երթևեկել 285-300 կմ,  այժմ` նույն գումարի սահմանում` ընդամենը 270 կմ: 

Հիշեցնենք, անցած հինգշաբթի կառավարության նիստին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցեց, որ գրեթե բոլոր ԱԳԼՃԿ-ներում գնային փոփոխությունը կապված է  կգ-ին անցումով: Նախատեսված է եղել 1 կգ-ի դիմաց 280 դրամ, սակայն վերջնական տարբերակով ավտոգազալցակայանները գազը վաճառում են 300-310 դրամի սահմաններում:

Արդյո՞ք գազալցակայանների սեփականատերերն ընդունում են, որ նախկինում խաբել են վարորդներին, հարց ուղղեց վարչապետը, ինչին ՊԵԿ նախագահը դրական պատասխան  տվեց:

Ըստ Դավիթ Անանյանի՝ նախկինում գազը վաճառվում էր 190-200 դրամով, բայց  իրականում վարորդի վրա դա նստում էր 210-224 դրամ: Այժմ, ՊԵԿ նախագահի խոսքով, այլևս հնարավոր չէ խաբել վարորդին` գազը վաճառվում է 300-310 դրամով:

Վարչապետը հանձնարարեց այլևս թույլ չտալ, որ տնտեսվարողները խաբեն վարորդներին և մեղմ չլինել: 

Վարչապետը հանձնարարեց, մինչդեռ վարորդները բողոքում են ոչ միայն գազի թանկացումից, այլ նաեւ գազի որակից: Այնպես որ բացատրությունները, թե նախկինում գազալցակայանները խաբել են վարորդներին, ըստ այդմ` նախկինում գազը էժան է վաճառվել ծավալի հաշվին, ջուր է: Այսպիսով, նոր Հայաստանում հերթական անգամ հանրությանը մատուցվող տհաճ անակնկալը փաթեթավորվում է «վարդագույն բանտիկով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ