16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վարչապետն ընդունել է ԱՄՀ (IMF) հայաստանյան առաքելության ղեկավարին /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Ողջունելով Մարկ Հորթոնին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ շահագրգռված է եւ մեծապես կարեւորում է ԱՄՀ-ի հետ սերտ համագործակցությունը: Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը եւ ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:

Մարկ Հորթոնը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Հորթոնը մանրամասներ է ներկայացրել ԱՄՀ-ի կողմից մեր երկրի համար  հաստատված եռամյա նոր ծրագրի վերաբերյալ:  

Այնուհետեւ կողմերը քննարկել են կուտակային կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող հարցեր: Վարչապետը եւ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը կարեւորել են բարեփոխումների իրականացումը՝ հաշվի առնելով նաեւ մեր երկրում առկա ժողովրդագրական խնդիրները: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հնարավոր քայլերը: 

Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ կառավարության նոր ծրագրին: Վարչապետը նշել է, որ այն լինելու է իրատեսական, ուղղվելու է հասարակության եւ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, ստվերի կրճատմանը, մենաշնորհների դեմ պայքարին, հարկային եւ մաքսային դաշտի բարելավմանը: Հստակ ծրագրեր են իրականացվելու նաեւ  ներդրումների ներգրավման համար: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ