10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանի ճանապարհը տարբերվելու է /լրացված/

Հաղթանակի զբոսայգի այցելած ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է կառավարության նոր ծրագրին: Այն շուտով ներկայացվելու է խորհրդարան:

 “Մայիսի 8-ին կառավարության նիստի ժամանակ ես հնչեցրել եմ, որ ծրագրում իրականացվող փոփոխությունները չեն լինելու ինքնանպատակ: Մենք աշխատելու ենք էլ ավելի հնարավորին իրատեսական եւ դա մեզ համար շատ կարեւոր է, ասել այն, ինչ կարողանալու ենք անել: Մեծ փոփոխություններ ես չեմ ակնկալում, քանի որ քննարկման փուլում է, մենք քննարկում ենք, իմ գլխավոր նպատակն այն է, որ ծրագրում ինչ արտացոլվի, դա իրականացվի”,-ասաց նա:

Վարչապետը մեկ անգամ եւս հիշեցրեց կառավարության անդամների առաջ դրված խնդիրը: Մասնավորապես, այն ծրագիրը, որը ներկայացվում է համապատասխան նախարարության կողմից,  պետք է կատարի տվյալ նախարարը: Հակառակ դեպքում, վարչապետի խոսքով՝ նրա հետ ճանապարհ չունեն անցնելու:

“Մենք այսօր այլեւս հնարավորություն չունենք դանդաղելու, իհարկե բոլորին հասկանալի է, որ կախարդական փայտիկ չունենք, որ բոլոր խնդիրներին տանք լուծում”,-ասաց նա:

“Շատ դժվար է լինելու: Ցավացնելու, նեղացնելու ենք շատ մերձավորների, բայց գնալու ենք այդ քայլին, այընտրանք չունենք: Մեր երկրի առաջնային խնդիրն է՝ ապահովել հավասար պայմաններ բոլորի համար”,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով երկրի տնտեսական ոլորտին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ