16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Մելիք-Ադամյան փողոցում գծանշաններ պետք է արվեն. ոստիկանապետը՝ Ծառուկյանին

“Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, նկատի է ունեցել, որ այնտեղ՝ այդ փողոցում, գծանշաններ պետք է արվեն, երեւի փակված կլինի, ուրիշ կողմով պիտի գնան”, -Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե նախագահական առաջիկա ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը: Այստեղ է գտնվում ՀՀԿ կենտրոնական գրասենյակը:

 Այն դիտարկմանը, թե  ինչ է նկատի ունեցել ավելի վաղ Ազագային ժողովի  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ասելով, որ վարչապետի ու նախագահի պաշտոններին հավակնողները անցնում են Մելիք Ադամյան փողոցով՝ոստիկանապետը ասաց. “Այս դեպքում նկատի է ունեցել, որ գծանշանները կբացեն, կանցնեն առաջ”: 

“Ժողովրդի խնդիրը եղել եւ մնում է տարանջատումը, անջատումը, բաժանումը: Ես կարծում եմ, որ ժողովրդին համախմբվելու ինքնասիրություն է պետք, թե չէ առանձին իրար լափելով ոչինչ դուրս չի գա”,-ասել է ոստիկանապետը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ