15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մայիսյան տոները մեր վրեժի ու հայրենատիրության երաշխիքն են – Փա՛ռք բոլոր ժամանակների բոլոր հայ մարտիկներին…

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը բազմիցս են նշել, որ մայիսյան տոները, լինելով ազատագրական, պաշտպանական, թե բարոյա-հոգեբանական, միեւնույնն է հաղթանակներ են, որ տվյալ ժամանակահատվածներում կերտել են գոյատեւման ուղի՝ հարատեւման տեսանելի հեռանկարով:

Այդ հաղթանակներն արժեքավոր են յուրովի եւ հիշատակության արժանի են բոլորը:

Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու բնական հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք: Դա լոկ ճակատամարտ չէր կամ հերթական հաղթանակ, վճռական բեկում էր եւ՛ արցախյան պատերազմում, եւ՛ աշխարհասփյուռ հայության սրտերում: Այդ հաղթանակը նաեւ աննկարագրելի խուճապի սկիզբն էր թշնամու ռազմական ու քաղաքական ճամբարներում, որը պիտի ավարտվեր զինադադարի կնքման խնդրագրով… Ի վերջո՝ աշխարհի առջեւ հայի հաղթական ու զորեղ բազկի վերահաստատումն էր դա նաեւ:

Ավարայրի ճակատամարտն իր ժամանակաշրջանի խնդրականն էր լուծում եւ մարտ էր հանուն կրոնի, բայց նաեւ սրբազան նահատակության, որ հաղթանակի զորություն ստացավ… Սարդարապատը հանուն ինքնապաշտպանության ու գոյատեւման կռիվ էր, որը կերտեց հայոց պետականության վերականգնման առանցքը եւ 1918թ. մայիսի 28-ին ձեւավորվեց հայոց պետությունը՝ հայության հարյուրամյակներ պետականազուրկ գոյատեւումից հետո:

Շնորհավորելով մայիսյան հաղթական տոները, մայիսյանեռատոնը, փառաբանելով (հայ արիական քրմական ծեսով) բոլոր ժամանակների մեր բոլոր նահատակներին, հերոսներին ու մասնակիցներին, նաեւ թիկունքը ամուր պահողներին, հայաստանյան եւ սփյուռքյան կառույցների անունից՝ Հայ Արիական Միաբանությունը, ինչպես նաեւ Հայ Ազգայնականների Համախմբումը՝ մայիսի 8-ի Շուշիի ազատագրության տոնին զուգահեռ նշում են 

նաեւ 2-րդ աշխարհամարտի մասնակից հայ զինվորների հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին: Այդ հաղթանակը 1940-ականներին անպաշտպան մնացած հայությանն ազատեց նոր ցեղասպանությունից, որը ծրագրված էր թուրքերի կողմից՝ իրենց դաշնակից գերմանացիների հաղթնակի դեպքում…

Շնորհավորում ենք նաեւ Երկրապահի տոնը, բոլոր հայ ազատամարտիկներին ու կամավորականներին:

Հայ արիականներն ու ազգայնականները այցելեցին Եռաբլուր եւ փաաբանեցին ազգի բոլոր նահատակներին, միաժամանակ զորացում, կամք ու բարիք մաղթելով ապրող քաջերին: Հայ Արիական Միաբանության գրասենյակում կայացավ նաեւ Արցախի պատերազմի մասնակիցների հավաք: 

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդ

09.05.2014թ.

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ