15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Հյուսիս-հարավ” ծրագրի աշխատանքներում ակնհայտ առաջընթաց է նկատում /ֆոտո/

Ասիական զարգացման բանկի Կենտրոնական  եւ Արեւմտյան տարածաշրջանի /CWTC/ տրանսպորտային վարչության տնօրեն Քսյաոհոնգ Յանգը Հայաստանում է՝  ծանոթանալու եւ գնահատելու “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք” ներդրումային ծրագրի ընթացքն ու որակը։

Մինչ շինհրապարակ այցելելը Քսյաոհոնգ Յանգը հանդիպեց  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Ծրագրի համաֆինանսավորման գործընթացում կարեւորելով Ասիական զարգացման բանկի առաջնային դերը մյուս բանկերի հետ համագործակցության շրջանակում ՝ նախարարը նշեց, որ ԱԶԲ-ի  հետ համագործակցության շնորհիվ ծրագիրն ընթանում է բնականոն հունով եւ նկատվում է էական առաջընթաց: 

Գագիկ Բեգլարյանը ԱԶԲ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց  մի քանի կետի վրա՝ մասնավորապես կարեւորելով հաջորդ տրանշերի նախապատրաստական եւ տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը, ինչպես նաեւ Երրորդ տրանշի ֆինանսավորման արագացումը, ինչը հնարավորություն կտա Հյուսիս-հարավ 500 կմ ճանապարհի հարավային մասում (ընդգրկում է Արտաշատ-Քաջարան ճանապարհահատվածը) վերջնականապես ընտրել ճանապարհի ծրագիծը, կատարել տեխնիկատնտեսական հիմնավորում եւ ապահովել նախագծային աշխատանքների ամբողջական ավարտը:

“Հյուսիս-հարավ” ծրագրով կառուցվող Երեւան-Արտաշատ ճանապարհահատված Քսյաոհոնգ Յանգն անձամբ այցելեց: Նրան ներկայացրին, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվել, ի՞նչ խնդիրներ են առաջացել, ճանապարհաշինական ի՞նչ մեթոդներ են կիրառվում, որպեսզի կառուցվող ճանապարհը որակապես լինի բարձրակարգ։

Ճանապարհահատվածն ուսումնասիրելուց , ապա նաեւ փորձարկելուց հետո Քսյաոհոնգ Յանգը նկատեց, որ իր վերջին այցելությունից հետո աշխատանքներում առաջընթացն ակնհայտ  է, եւ ներկա դրությամբ կարելի է արդեն փաստել, որ Տրանշ 1-ի մեկ ուղղությամբ երթեւեկության 30 կմ հատվածն արդեն պատրաստ է:

“Իմ նախորդ այցից հետո ես բավականին առաջընթաց եմ նկատում, աշխատանքների կատարման ժամկետները բավականին արագացել են: Հյուսիսը հարավին կապող այս ճանապարհը կարեւոր նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության համար: Մենք հպարտ ենք, որ Ասիական զարգացման բանկը մասնակից է խոշորագույն այս շինարարության իրականացմանը”,-նշեց  Քսյաոհոնգ Յանգը:

“Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն” ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանն էլ հավելեց, որ իրականացվել է Արտաշատ-Երեւան եւ Երեւան-Աշտարակ հատվածների աջակողմյան մասերին մոտ 30 կմ հատվածի ծածկի բետոնացման աշխատանքները: Վերջնական չեն ավարտվել կարերի իրականացումը եւ ստուգված չէ մակերեսի ընդհանուր հարթության ցուցանիշը: Ձմեռային դադարից հետո փետրվարի վերջին վերսկսվել են Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածի ծածկի բետոնապատման աշխատանքները, իսկ Երեւան- Աշտարակ հատվածի բետոնե ծածկի իրականացման աշխատանքները վերսկսվել են մարտին: Կարելի է արձանագրել, որ աշխատանքների 50 տոկոսն արդեն կատարված է։

Մի քանի օրից մեքենաների երթեւեկության համար կբացվի նաեւ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի 3-4 կմ բետոնապատ հատվածը եւ կսկսվի այս ճանապարհահատվածի աջակողմյան հատվածի շինարարական եւ բետոնացման աշխատանքները։

Նախատեսվում է, որ Տրանշ 1-ում, որն ընդգրկում է Արտաշատ-Երեւան, Երեւան-Աշտարակ ուղղությունները, բետոնացման աշխատանքներն կավարտվեն մինչեւ դեկտեմբերի 23-ը։

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության

լրատվական ծառայություն

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ