06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Աջակցություն է տրամադրվել Մկրտչյանների անօթեւան ընտանիքին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության եւ վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից դրամական եւ պարենային աջակցություն է ցուցաբերվել Ա. Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ բացօթյա բնակություն հաստատած Գյումրի քաղաքի նախկին բնակիչ Աշոտ Մկրտչյանի անօթեւան ընտանիքին:

Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա  Զաքարյանը ընտանիքի անդամների հետ զրույցի ընթացքում, ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, կրկին քննարկել է նրանց ժամանակավոր  կացարան տեղափոխելու հնարավորությունը, ինչը, սակայն,  ընտանիքը մերժել է։ Ընտանիքի հայրը՝ Աշոտ Մկրտչյանը, իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշտական ուշադրության, հոգածության եւ  ցուցաբերած աջակցության համար։

Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ ընտանիքի հետ աշխատանքը կլինի շարունակական, նրանց կընդգրկեն նաեւ սոցիալական հնարավոր ծրագրերում։

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ