09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հանրությունը չի ուզում տեսնի այն, ինչ եղավ. Աստվածատուր Պետրոսյանի մտավախությունը

990-1994 թթ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, 1992-2000 թթ. պաշտպանության փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այսօր աուլիսում նախ շնորհավորեց բոլոր, հատկապես հայոց բանակից մայիսյան հերոսամարտերի կապակցությամբ: 

Հարցին, թե մտավախություն չկա, որ այսօրվա սերունդը չի կարող պահպանել ձեռք բերված հաղթանակը, նա պատասխանեց. ՛՛Ես տագնամ եմ ունենում, որ միգուցե չկարողանա բազմապատկել՛՛:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի վերջին հայտարարություններին, ապա Պետրոսյանը շեշտեց, որ միշտ էլ նման հայտարարություններ արվում են: 

՛՛Հանրությունը չի ուզում տեսնի այն, ինչ եղավ, չի ուզում տեսնի կայացած պետություն: Սա Ուկրաինայում կատարվելիքի շարունակությունն է, սակայն ինչ էլ անի համաշխարհային հանրությունը, մենք արդեն ունենք մեր անկախությունն ու հաղթանակը՛՛:

Աստվածատուր Պետրոսյանը նաև հիշեցրեց, որ այսօր էլ Ռուսաստանը չի ասում, որ Ղարաբաղը պետք է լինի ինքնուրույն հանրապետոթյուն՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ