04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

՛՛Մեր ճանապարհները կբաժանվեն՛՛

Կառավարության հերթական նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Կառավարությունն ամբողջովին ձևավորված է: ՛՛Շնորհավորում եմ և ցանկանում բեղմնավոր աշխատանք՛՛,-ասաց նա:

Վարչապետը տեղեկացրեց, որ Կառավարության ծրագրի վրա են աշխատում այս օրերին և Սահմանադրության համաձայն՝ քսան օրվա ընթացքում ծրագիրը կներկայացնեն Ազգային ժողով:

՛՛Ծրագիրը պետք է լինի հնարավորինս իրատեսական, ու փոփոխություններն ինքնանպատակ չպիտի լինեն՛՛,-շեշտեց Աբրահամյանը՝ հավելելով, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իրեն տեղյակ է պահում քննարկումների ընթացքի մասին: ՛՛Կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է է լինելու ծրագրի համար:

Այն անդամը, որ չի կատարի այդ ծրագիրը, նրա հետ մեր ճանապարհները կբաժանվեն՛՛,-հայտարարեց վարչապետը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ