18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մահացել է Վահան Միրաքյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. մայիսի 6-ին, Ամերիկայի ՄիացյալՆահանգների Լոս Անջելես քաղաքում կյանքի 78-րդ տարում վախճանվել է նշանավոր օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, տենոր Վահան Միրաքյանը:

 Վահան Միրաքյանը ծնվել է 1936 թ. ապրիլի 27-ին, Երևանում: Դպրոցական տարիներին ընտանիքով տեղափոխվել է Կիրովական, որտեղ սովորել է թիվ 4 միջնակարգ դպրոցում: 1953 թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Թամարա Շահնազարյանի դասարան:

1956 թ. հրավիրվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն, ուր դերերգել է Լենսկի` ՛՛Եվգենի Օնեգին՛՛, Հերցոգ` ՛՛Ռիգոլետտո՛՛, Ալֆրեդ` ՛՛Տրավիատա՛՛: Երգել է նաև հայ կոմպոզիտորների օպերաներում. Սարո` Ա. Տիգրանյանի ՛՛Անուշ՛՛, Սայաթ-Նովա` Ալ. Հարությունյանի ՛՛Սայաթ- Նովա՛՛, իսկ դասական խաղացանկից` Էդգար` ՛՛Լուչիա դի Լամերմուր՛՛, Խոզե` ՛՛Կարմեն՛՛, Ռուդոլֆ` ՛՛Բոհեմ՛՛:

1963 թ. համամիութենական տենորների մրցույթում գրավել է առաջին տեղը և առաջին 5 երգիչների հետ մեկնել է Իտալիա` Միլան: 1963-67 թթ. վերապատրաստվել է Միլանում` մաեստրո Ջ. Բարիի ղեկավարությանբ: Միլանի ՛՛Լա Սկալա՛՛ թատրոնում և Պարմայում հանդես է եկել համերգային մեծ ծրագրով: 1962 թ. եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենակատար: 1981-2005 թթ. ապրել և ստեղծագործել է Ավստրիայում, դասավանդել Վիեննայի կոնսերվատորիայում:

1983 թ. Բելինիի ՛՛Նորմա՛՛ օպերայում աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հետ կատարել է Պոլիոնի դերերգը: 2002 թ. համերգային ծրագրով Երևանում հանդես է եկել որդու` օպերայի մեներգիչ, տենոր Արմեն Միրաքյանի հետ: 2005 թվականից ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ