15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախը, Տավուշն ու Լոռին

Մայիսի 7-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտում անցկացվեց ՛՛Նախնական զինվորական պատրաստություն՛՛ առարկայական հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: 

՛՛Նախնական զինվորական պատրաստություն՛՛ առարկայական օլիմպիադան անցկացվել է 2 փուլով: Հանրապետական օլիմպիադային մասնակցում էին մարզերում անցկացված մրցումներում հաղթող ճանաչված կրթօջախների աշակերտները, ովքեր երեք օր շարունակ զինվորի առօրյայով ապրեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` անմիջականորեն զգալով զինվորական լինելու պատասխանատվությունը:

Պատանիների ֆիզիկական, կրակային և շարային պատրաստվածությանն անձամբ ծանոթանալու և անցկացվող մրցումներին հետևելու նպատակով մայիսի 7-ին ռազմական ինստիտուտ այցելեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 

Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու կարևորությունը, հավաստիացրեց, որ հպարտ է նման պատանիներով, քանի որ նրանք են զինված ուժերի ապագա զինվորներն ու հայրենիքի սահմաններն անառիկ պահողները:Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ մրցանակների արժանացան անցկացված մրցումների արդյունքներով լավագույն ճանաչված թիմերը:

Թիմային ընդհանուր հաշվարկով Տավուշի և Լոռիի մարզերի հավաքականները զբաղեցրեցին համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: Առաջին տեղը զբաղեցրեց Արցախի թիմը, որը, ի դեպ, արդեն երկրորդ տարին է, ինչ հաղթող է ճանաչվում առարկայական օլիմպիադայում:Պաշտպանության նախարարի կողմից պատվոգրերի և հուշանվերների արժանացան նաև օլիմպիադայի ընթացքում լավ արդյունքներ արձանագրած մի շարք դպրոցների զինղեկեր ու աշակերտներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ