30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցրտահարությունների վնասը կազմել է մոտ 27 մլն դոլար. փոխնախարար

Այսօր՝ մայիսի 7-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանում մարտյան ցրտահարությունների վնասը կազմել է մոտ 11,2 մլրդ դրամ (մոտ 27 մլն դոլար):

Փոխնախարարի փոխանցմամբ ՝ այս կամ այն աստիճանով վնասվել են մոտ 9,2 հազար հեկտար այգիներ, որից մասնավորապես  տուժել են 6700 հա ծիրանի այգիներ (8900 հա-ից) եւ 800 հա դեղձի այգիներ (1400 հա-ից):

Պետրոսյանը  նշել է, որ եղանակային ռիսկերն Արարատյան դաշտում կպահպանվեն մինչեւ հունիսի 15–ը,ինչը նշանակում է, որ գյուղացիները դեռ անհանգստանալու տեղիք ունեն:

Փոխնախարարը հայտնեց, որ պետական աջակցության շրջանակում 287 գյուղի  3700 գյուղացու փոխարեն ամբողջությամբ կվճարվի հողի հարկը (ընդհանուր 278 մլն դրամ) եւ կիսով չափ ոռոգման ջրի հարկը (487 մլն դրամ): 85 միլիոնի բանջարաբոստանային մշակաբույսերի տնկիներ կտրվեն: Բացի այդ, համատեղ ծրագրի շրջանակում գյուղատնտեսության եւ աշխատանքի նախարարությունները կստանան 160 մլն դոլար՝  տուժած գյուղացիներին վճարելու համար, ինչը որոշ չափով կփոխհատուցի բերքից ստացված եկամտի կորուստը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ