09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Անցած գիշերվա ընթացքում ոստիկանությունն անհիմն կերպով բերման է ենթարկել Նախախորհրդարանի աջակից ինը երիտասարդների. Նախախորհրդարանի հայտարարությունը

Նախախորհրդարանի հայտարարությունը Նախախորհրդարանի աջակից ինը երիտասարդներին բերման ենթարկելու վերաբերյալ

Անցած գիշերվա ընթացքում ոստիկանությունն անհիմն կերպով բերման է ենթարկել Նախախորհրդարանի աջակից ինը երիտասարդների, որոնք օրենքով չարգելված եղանակներով կատարել են ս.թ. մայիսի 16-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում անցկացվող Նախախորհրդարանի հանրահավաքի իրազեկման գործողություններ: Որոշ ժամանակ ոստիկանությունում պահելուց հետո նրանց ազատ են արձակել:

Ըստ Ոստիկանության՝ երիտասարդները կատարել են ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2. հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում (Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը):

Մինչդեռ օրենքով նախատեսված չէ երիտասարդների կատարած գործողությունների վերաբերյալ որևէ սահմանափակում, իսկ վարչական ակտով այդպիսի սահմանափակումների նախատեսումը հակասում է Սահմանադրության 83.5 հոդվածի պահանջներին, որի համաձայն ֆիզիկական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները սահմանվում են բացառապես ՀՀ
օրենքներով:

Տեղի ունեցածի մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսնյութում.

 

https://www.youtube.com/watch?v=DMHu6FYYc0g

 

07.05.2014 թ.

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ