18 Մայիսի, Saturday, 2024
KFC

՛՛ՀՀԿ-ում կան տարբեր բնավորության մարդիկ՛՛

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկել խմբակցության քարտուղարի պաշտոնում Գագիկ Մելիքյանին: Այս մասին ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողներին ասաց նորընտիր քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նա նշեց, որ այդ պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել է ԱԺ նախագահը, առաջադրումը նախապես համաձայնեցված է եղել երկրի նախագահի հետ:

 Հարցին, թե կկարողանա համախմբել ու աշխատել ՀՀԿ-ի խմբակցությունում գոյություն ունեցող տարբեր թևերի հետ, նա արձագանքեց. ՛՛Չեմ կարծում, որ ՀՀԿ-ում կան տարբեր թևեր: Պարզապես կան տարբեր բնավորության տեր մարդիկ, որոնք բոլորն էլ Հանրապետական կուսակցության ծրագրի և կանոնադրությանը համապատասխան կատարում են նույն աշխատանքը՛՛: Գագիկ Մելիքյանը չհամաձայնեց նաև այն տեսակետի հետ, որ կան դժվար բնավորություն ունեցող ՀՀԿ-ական պատգամավորներ:

”Ես չեմ կարծում, որ խմբակցությունում տարբեր թևեր կան: Կան տարբեր բնավորության մարդիկ, ու բոլորը`ՀՀԿ-ի ծրագրին համապատասխան, կատարում են նույն աշխատանքը”:

Ըստ նրա՝ դրանք պարզապես իրենց սեփական կարծիքն ունեցող մարդիկ են, ովքեր ունեն իրենց սկզբունքային դիրքորոշում, ուստի պետք է հաշվի առնել նաև այդ կարծիքները և ընդհանուր եզրակացության գալով` կազմակերպել քվեարկությունները: ՀՀԿ խմբակցության նորանշանակ քարտուղար Գագիկ Մելիքյանի համար բոլորովին անակնկալ չի եղել, որ իրեն են առաջադրել քարտուղարի պաշտոնում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ