01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչն էր խոչընդոտում ՛՛Կարֆուրի՛՛ գալուն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը համաձայն է, որ Հայաստանում մենաշնորհ կա: ՛՛Շատ կա, վերցրեք մրցակցութայն թվերը, Հայաստանի շուկայի 60%-ը գտնվում է գերիշխող դիրքում, բայց օրենքով մենք տվել ենք մենաշնորհի դեմ պաքայրի ձևը, բայց մենք չենք բացառել, եվրոպական շատ երկների նման մենաշահի գոյությունը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինիս խոսքով՝ մենաշնորհ տարբեր ոլորտներում կան, ինչպես օրինակ՝ ձկնաբուծության մեջ:

՛՛Դրա համար գոյություն ունի տնտեսական մրցակցության հանձնաժողով, որին հստակ ասած է, որ դու կարող ես ունենալ գերիշխող դիրք, բայց չարաշահելու իրավունք չունես՛՛,-ասաց նա և նշեց, թե դրա համար պետք է կարողանալ որոշակի տնտեսական մեխանիզմներ օգտագործել։

Ինչ վերաբերում է ՛՛Կարֆուրի՛՛ այստեղ գալուն, ապա պատգամավորը նկատեց, որ ՛՛Կարֆուրն՛՛ ամբողջ աշխարհում ունի մոտավորապես 100 կազմակեպություն, և ներկայացված է 70 երկրում, և նրա ցանկացած կազմակերպություն կարող է Հայաստանը գնել։ ՛՛Այսքանից հետո նա էս երկիր մտնելու առումով կարո՞ղ էր խնդիր ունենալ՛՛,-հարցրեց նա և բացատրեց, թե ՛՛Կարֆուրի՛՛ դեպքում խոչընդոտը տարածքի խնդիրն էր. ՛՛Երբ ցանկացավ Դալմա Մոլում բացել, բայց տեղ չստացավ՛՛:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ