08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Որ դեպքում կյանքի կկոչվի Կառավարության ծրագիրը

”Ես առաջարկում եմ ավելի լուրջ գործով զբաղվել հիմա, թողնենք՝ Կառավարությունը ներկայացնի ծրագիր, տեսնենք՝ որքանով է այդ ծրագիրը մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին ուղղված, որից հետո արդեն նաև անձանց, Կառավարության անդամների կարողականությունը, հմտությունն ու դրանց համապատասխան իրենց կարողությունները կքննարկենք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգմավոր Արծվիկ Մինասյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք այն, որ այս Կառավարության անդամներն, իրենց հայտարարգերի համաձայն, ավելի հարուստ են, ցուցյ է տալիս, որ հենց այս սկզբունքով է նշանակվել նոր Կառավարությունը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ անձինք ևս պետք է վստահություն ներշնչեն, Մինասյանն արձագանքեց. ՛՛Մենք մի իրավիճակում ենք գտնվում, որ անձին կարևորում ենք ծրագրերից:

Սա ես չեմ համարում ճիշտ մոտեցում, եթե ծրագիրն իրատեսական լինի, նկատակային, թիրախային, դրանից հետո արդեն կբխի գնահատականը՝ արդյոք անձը ունակ է, ի վիճակի է ծրագիր իրականցնելու, այ դրանից հետո նոր կարող ենք խոսել կազմի վստահության մասին:՛՛

Մինասյանը բերեց հետևյալ օրինակը. ՛՛Եթե մեք խոսում ենք օլիգարխիայի պայքարի մասին, և եթե նույն Կառավարության այն անդամներն, ովքեր որ խոշոր բիզնեսի մեջ մասնակցություն ունեն, սկսեն իրենցից, նշանակում է, վստահություն էլ կձևավորվի, ու ծրագիրն էլ կյանքի կկոչվի: Եթե դրանք լինեն զուտ խոսքեր, բնականաբար վստահություն էլ չի լինի՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ