06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախորդ տարվա համեմատ այս տարի ամուսնությունների թիվը աճել է

Այսօր լրագրողների հետ համդիպման ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը խոսեց 2014 թվականի առաջին եռամսյակի վիճակագրական ցուցանիշների մասին :

’’Նախորդ տարվա համեմատ, առաջին եռամսյակի կտրվածքով, մշտական բնակության թվաքանակն այս տարի նվազել է 15 հազարով, իսկ տարեսկզբի համեմատությամբ՝ 4.5 հազարով’’,-նշեց Կարինե Կույումջյանը :

Վիճակագրությունը ցույց է տվել ,  որ ողջ ծնվածների ցուցանիշը կազմել է 9.789 մարդ, նախորդ տարվա համեմատ, նույն ժամանակահատվածում, այս թիվն ավելացել է 2.2%-ով: 

‘’Յուրքանչյուր հազար բնակչի հաշվով ծնելիության ընդհանուր գործակիցը կազմել է 13.3 պրոմիլ: Ինչ վերաբերում է մահացածների թվի ցուցանիշին, ապա այս տարի այն ևս աճել է՝ 7,7 տոկոս: Մահացողների բացարձակ ցուցանիշը կազմել է 8098, մինչդեռ նախորդ տարի գրանցվել է 7026 մահվան դեպք: Արդյունքում բնական հավելաճի ցուցանիշը կազմել է 1691 մարդ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 10 տոկսով’’,- ասաց նա: 

Անդրադառնալով գրանցված ամուսնություններին՝ Կույումջայնը տեղեկացրեց, որ այստեղ նույնպես որոշակի աճ է գրանցվել. ‘’Աճը կազմել է 3.3 տոկոսով: Առաջին եռամսյակի կտրվածքով ամուսնություների թիվն աճել է 4744-ի, նախորդ տարվա 4591-ի փոխարեն: Յուրքանչյուր հազար բնակչի հաշվով ամուսնության գործակիցը կազմել է 6.5 պրոմիլ: Բայց սրան զուգահեռ՝ աճել է նաև ամուսնալուծությունների թիվը: Գրանցվել է 1210 ամունալուծության դեպք՝ առաջին եռամսյակի կտրվածքով: Այդ աճը կազմել է 34.9 պրոմիլ, մինչդեռ 2013 թվականին այդ ցուցանիշը եղել է 897: Յուրքաչանչյուր հազար բնակչի հաշվով ամուսնալուծությունների դեպքերը կազմել են 1.6 պրոմիլ’’,-հավելեց բանախոսը :

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ