Երկու դեռահասները փորձության են ենթարկվել սխալ ինֆորմացիայի պատճառով. ուսուցչուհին պահանջում է/վիդեո/
Henaran.am լրատվական կայքում օրեր առաջ հրապարակվել էր մի տեղեկատվություն ըստ որի՝ ապրիլի 10-ին Վանաձորի Պուշկինի անվան N4 քիմիայի դասի ժամանակ 7-րդ դասարանի աշակերտ Վարդան Ստեփանյանը հարավածել է քիմիայի ուսուցչուհի Իրինա Բաբայանին: Հարվածի հետևանքով ուսուցչուհու քթից արյուն է եկել և աչքի տակ կապտուկ առաջացել:
Այսօր ՝ մայիսի 7-ին իրականությունը բացահայտելու նպատակով մեր խմբագրությանը դիմեցին հիշյալ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Իրինա Բաբայանը, 7-րդ դասարանի աշակերտ Վարդան Ստեփանյանի մայրը՝ Լիանա Մուրադյանը, և նույն աշակերտի տատը՝ Բելա Ստեփանյանը:
Ուսուցչուհին նշեց, որ տեղի է ունեցել թյուր տեղեկատվության հոսք, որի պատճառով դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ : Աշակերտներ Վարդանի և Մենուայի ՝տարեկիցներին հատուկ վեճը կարողացել է դառնալ երկու դեռահաս տղաների հոգեբանական փորձության պատճառ:
“Տղաներին դատաբժշկական փորձաքննության են ենթարկել դիահերձարանում: Վարդանը տուն գնալուց հետո շարունակ սրտխառնոց է ունեցել: Նա խուսափում է դպրոց գնալ, քանի որ գերազանց առաջադիմությամբ սովորող տղայի նկարի վրա ինչ-որ մեկը խազեր է արել: Վարդանը զբաղվում է միաժամանակ երկու սպորտաձևով՝ լող և սամբո, հաճախում է երաժշտական թիվ 2 դպրոց, որտեղ կիթառի դասընթացներ է անցնում: Հիմա նա հոգեպես ճնշված է և սթրեսային վիճակում է գտնվում”,-պատմեց Վարդանի մայրը:
Տիկինը նշեց, որ Մենուան նույնպես սթրեսային վիճակում է հայտնվել և ցավ հայտնեց տղայի համար, քանի որ վերջինիս ծնողները երկրում չեն: Ուսուցչուհին էլ նկատեց, որ իր բազմամյա աշխատանքային տարիների ընթացքում նման դեպքի երբևէ չի առնչվել և անհանգստանում է, թե որտեղից կարող էր դուրս սպրդել նման ստահոդ ինֆորմացիա:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: