Վեցամյա Լիզան անհավասար պայքար է մղում քաղցկեղի դեմ
Շուրջ մեկ տարի է վեցամյա Լիզան անհավասար պայքար է մղում քաղցկեղի դեմ: Նախորդ տարի մայիսին փոքրիկի մոտ հայտնաբերել են գլխուղեղի քաղցկեղ: Հայաստանում վիրահատության ենթարկվելուց հետո երեխային ծնողները տեղափոխել են Մոսկվա, ուր ստացել է քիմաթերապիայի և ճառագայթման կուրս: Բուժման արդյունքները բավականին հուսադրող են:
Բուժման արդյունքում վերացել են մետաստազները:՛՛Այժմ Լիզան պետք է ստանա ևս 4-6 քիմիաթերապիայի կուրս գլխուղեղի ուռուցքի վերացման համար: Բժիշկները նշում են, որ գուցե հարկ լինի, որպեսզի երեխան ևս մեկ ճառագայթման փուլ անցնի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կանցնի բուժման այս ընթացքը»-ասում է Դավիթ Պողոսյանը` Լիզայի հայրը:
Մինչ օրս փոքրիկի բուժումը հնարավոր է եղել բազմաթիվ բարի մարդկանց, ՛՛Նվիրիր կյանք՛՛ և Կոնստանտին
Խաբենսկու անվան հիմնադրամների աջակցությամբ: Բուժման այս երկար ճանապարհի վերջում փոքրիկին անհրաժեշտ է մեր բոլորիս միասնական աջակցությունը: Լիզայի բուժման դրամահավաքին աջակցելու նպատակով երաժիշտներ Մանան Գարուկյանը և Սաթենիկ Վարդանյանը մայիսի 11-ին ժամը 19.00-ին բոլորին հրավիրում են ՛՛Սիրո ուժը՛՛ համերգին, որը տեղի կունենա Արամ Խաչատրյանի
տուն-թանգարանում:
Համերգը կազմակերպվում է Արամ Խաչատրյանի տուն թանգարանի աջակցությամբ:Ջութակահար Մանան Գարուկյանը և դաշնակահարուհի Սաթենիկ Վարդանյանը «Սիրո ուժը» համերգին կկատարեն
Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Ա. Պիացցոլլայի, Շտրաուսի, Բախի և այլ հանրաճանաչ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները:
Մանան Գարուկյանը հիմնադրել է ՛՛Նոր կվինտետ՛՛ խումբը, որը համերգներով հանդես է եկել Հայաստանում
և արտերկրում: Նա մասնակցել է բազմաթիվ համերգների որպես մենակատար և որպես կամերային
անսամբլի արտիստ: Դաշնակահարուհի Սաթենիկ Վարդանյանն ավարտել է Կոմիտասի անվան պետական
կոնսերվատորիան և մասնակցել տարբեր փառատոնների ու համերգների:
Համերգի մուտքն ազատ է: Բոլոր ցանկացողները կկարողանան տեղում նվիրաբերություն կատարել և իրենց լուման ունենալ փոքրիկի բուժման գործում: Հավաքված ողջ գումարը կուղղվի Լիզա Պողոսյանի բուժմանը:
Եթե ցանկանում եք բանկային փոխանցում կատարել, ստորև բերված են բանկային տվյալները` Լիզայի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անունով:
ՎՏԲ – Հայաստան Բանկ
AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804
Aրտերկրից փոխանցումների համար
«VTB BANK» (ARMENIA) CJSC
Yerevan, Armenia
SWIFT: ARMJAM22
ARCA կրեդիտ քարտատերերը կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները:
16 նիշանոց թիվն է` 9051210205309960
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091512806: