Գալուստ Սահակյանին երկու ձեռքերը բավարարում են. ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարը /վիդեո/
Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նիստը, որտեղ որոշվել են` ովքեր են լինելու խմբակցության ղեկավարն ու քարտուղարը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքն է ղեկավարելու խմբակցությունը, իսկ քարտուղար ընտրվել է Գագիկ Մելիքյանը: Կարողանալո՞ւ է համախմբել կուսակցության ներսում տարբեր թեւերին, Բաղդասարյանը ասաց, որ նման բան չկա:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով ինքը միաձայն է ընտրվել: Այն դիտարկմանը, թե ինքը լինելու է Գալուստ Սահակյանի աջ թեւը եւ շարժվելու է նրա սկզբունքներով, ՀՀԿ խմբակցության ղեկավարը արձագանքեց. “Գալուստ Սահակյանը երկու ձեռք ունի: Իրեն բավարարում է, ինձ թվում է լրացուցիչ ձեռքեր պետք չեն: Երբ խմբակցության ղեկավարը տեղափոխվում է այլ աշխատանքի, պետք է մտածի խմբակցության ամրության մասին”:
Ըստ Վահրամ Բաղդասարյանի, ինքը փորձեր չի կատարել խմբակցության ղեկավարի պաշտոնը ստանձնելու: Այս առաջադրումը նրա համար անակնկալ է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում: