15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մայիսին Հայաստանը կստորագրի միասնական տնտեսական տարածքին միանալու փաստաթուղթ

Չկա խնդիր, որ Բելառուսիան ու Ղազախստանը չեն ցանկանում, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանն: Այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսում ասաց ԱԺ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Ապրիլի 29-ին Մինսկում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը նա չի պայմանավորում այս երկրների ցանկության բացակայությամբ: ՛՛Ապրիլի 29-ին չենք մասնակցել, որովհետև այս կազմակերպության անդամ չենք՛՛,-նշեց նա:

Զաքարյանը վստահեցրեց՝ ՀՀ-ը արտաքին քաղաքականության մեջ շարունակում է  իր որդեգրած մոտեցումները պաշտպանել, ինչպս նաև շարունակում է ՛՛և՛՛, ՛՛և՛՛-ի քաղաքականությունը՝ միաժամանակ հետևելով ՄՄ-ի ճանապարհային քարտեզին: ՛՛Մենք փորձելու ենք ԵՄ-ի հետ գտնել այն ընդունելի տարբերակը, որը հնարավորություն կտա ՀՀ-ին շարունակել իր հանձնառություններն ու համագործակցությունը ԵՄ-ի հետ՛՛: ՀՀԿ պատգամավորը տեղեկացրեց, որ Մինսկում տեղի ունեցած հանդիպման արդյունքների համաձայն՝ պատրաստվում է փաստաթուղթ, որը առաջիկա ամսվա ընթացքում հնարավորություն կստեղծի արդեն միանալու միասնական տնտեսական տարածքին:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ նոր ինտեգրացիոն տարածքում գոյություն ունեցող կանոնները չպիտի հակասեն երրորդ երկրների հետ առևտրային հարաբերություններին, սակայն լինելու են այլ կանոններով, ոչ այնքան մատչելի, ինչ չափով որ միասնական տնտեսական տարածքի կանոններն են:

Հարցին, թե մտավախություն չի առաջացնում, որ Հայաստանի փոխարեն այս տարածքում քաղաքական որոշումներ կկայացվեն, նա պատասխանեց, որ Հայաստանն անդմակցում է տնտեսական միությանը, ոչ թե քաղաքական միությանը, իր անդամակցության հիմքում դնում է  տնտեսական ու անվտանգության խնդիրներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ