15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը ձերբակալվա՞ծ է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.

Քաղաքական շրջանակներում համառորեն լուրեր են պտտվում, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, այդուամենայնիվ, ձերբակալված է և պահվում է Ազգային անվտանգության ծառայությունում։

Սույն տեղեկության վերաբերյալ երեկ ողջ օրը այդպես էլ ԱԱԾ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մամուլի խոսնակը ոչ քաղաքային և ոչ էլ բջջային հեռախոսին չէր պատասխանում։ Անպատասխան մնաց նաև գրավոր ուղարկված մեր հարցումը։ Հիշեցնենք, որ “ՀԺ”-ին պատասխանել էին, թե Արշակ Հակոբյանի ձերբակալության մասին լուրերն անհեթեթություն են:

 Քաղաքական շրջանակներում պնդում են, որ ոստիկանապետի թիկնազորի պետն անցնում է ԱԱԾ-ում հարուցված մի քանի քրեական գործերով։

Երեկ զանգահարել ենք նաև անձամբ Հակոբյանի հեռախոսահամարով։ Նրա հեռախոսը, սակայն, ևս լռում էր։ Թաղամասում (Արեշ), որտեղ բնակվում է Արշակ Հակոբյանը, նույնպես խոսում են, որ ոստիկանապետի թիկնազորի պետը ձերբակալված է։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ