Ծառուկյանը սխալ է ընկալել հայտարարությունը. ՀՀ վարչապետ. Panorama.am
Եթե Գագիկ Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի հայտարարությանը, ապա ցավով պետք է արձանագրվեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն panorama.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլեւս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը:
“Անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի հայտարարությունը ուղղակի հոխորտանք էր ՀՀԿ-ի հասցեին: Դժվար եմ դա պատկերացնում, հատկապես, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը: Առավել հավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի՝ օրեր առաջ արված հայտարարությանը:
Եթե դա այդպես է, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել. այն որեւէ այլ կուսակցության դեմ, հատկապես ԲՀԿ-ի դեմ, որեւէ երանգ չի պարունակել եւ վերաբերել է Հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ դերակատարությանը: Կարծում եմ՝ այս մասին մենք դեռ առիթներ ունենալու ենք շատ ավելի հանգամանալից խոսելու”,-ասաց վարչապետը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: