Փող չունեն ֆայտոնով են գնում պետքարան. եթե ՛՛Եվրատեսիլը՛՛ գա Հայաստան
Լրագրող Գալուստ Նանյանը facebook-ում այսպիսի գրառում է արել. Բա, որ Հայաստանը հաղթի…
Կարող է այդպես բա լինի, քանի որ ես ասել եմ ու կասեմ, որ ԵՎՐԱՏԵՍԻԼԸ քաղաքական շոու է…
Դե 2014 թվականին կհաջորդի 2015 թվականը, իսկ 2015-ը մեզ համար կարեւոր տարի է…. Հայոց Ցեղասպանություն- 100, երբ աշխարհը իր ուշադրությունը քչից շատ կսեւեռի այդ փաստի վրա: Իսկ երբ Հայաստանը լինի ուշադրության կենտրոնում, ապա Եվրատեսիլ- շոուի “սեփականատեր” երկրները, դե եվրո- մագնատ երկրները կնախընտրեն, որ Եվրատեսիլ- 2015-ն անցկացվի Երեւանում….
Իսկ ինչ կշահենք, մենք……
Աղքատ երկիր, ճեղքված բյուջե, աղքատություն, քաղցած ժողովուրդ եւ տմբլ- տմբլ Եվրատեսիլ…..
Մեր իշ[անությունները թող հիշեն, որ ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ավարտին մնացել է 7 ամիս:
Հիշեցում. 2003 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ կառավարությունը իր N994-Ն որոշմամբ հաստատեց ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, վերջինս դրանով իսկ աղքատության հաղթահարումն ընդունեց որպես երկրի զարգացման ռազմավարական նպատակ:
Մի ծրագիր, որն իր մեջ ներառում էր 2003-2015 թթ. ծրագրային ժամանակահատված, որով էլ նախատեսվում էր աղքատության մակարդակը 2015 թ. հասցնել 19.7 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը` 4.1 տոկոսի` 2001 թ. համապատասխանաբար 50.3 տոկոս և 16 տոկոսի ցուցանիշների համեմատ:
Ի՞նչ է ստացվում, 2015 թվականին մնացել է ընդամենը 7 ամսի, իսկ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈւՆՆ արձանագրում է, որ բնակչության ավելի քան ամեն երրորդը` 37%-ը, աղքատ է, նրանցից ամեն հինգերորդը` 20%-ը` շատ աղքատ, իսկ նրանց թվում 4-5%-ը` ծայրահեղ աղքատ, իսկ շատերը ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՐԴ ԵՎՐԱՏԵՍԻԼԸ ԲԵՐԵԼ ԵՐԵՎԱՆ:
Այստեղ են ասել. “ՓՈՂ ՉՈՒՆԵՆ ՖԱՅՏՈՆՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ ՊԵՏՔԱՐԱՆ”