Ուղեւորների եւ չվերթների թվի աճ
Վերջին ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթերի թվի
կանոնավոր աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված ՛՛բաց երկնքի՛՛ քաղաքականության
արդյունք է:
2014թ. ապրիլին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՛՛Զվարթնոցում՛՛ ուղևորահոսքն
ավելացել է 17 տոկոսով: Եթե 2013թ ապրիլին ՛՛Զվարթնոց՛՛ միջազգային օդանավակայանի
ծառայություններից օգտվել է 116 838 ուղևոր, ապա 2014թ ապրիլի ցուցանիշը կազմում է 136
730 ուղևոր:
Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 40 տոկոս: 2014թ. ապրիլին կատարվել է 1643 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1175 չվերթի համեմատ: Եթե 2013թ. ապրիլին դեպի ՛՛Զվարթնոց՛՛ կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է
ավիատոմսերի գնի նվազմանը:
Ուղևորների թիվը 2013թ.
ապրիլին
Ուղևորների թիվը 2014թ.
ապրիլին
Ժամանող 52 257 60 155 + 15 %
Մեկնող 64 581 76 575 + 19 %
Ընդամենը 116 838 136 730 + 17 %
Զվարթնոց միջազգային օդանավակայան. ավելի շատ չվերթեր, ավելի լավ պայմաններ ուղևորների
համար:
՛՛Արմենիա Միջազգային Օդանավակայաններ՛՛ ՓԲԸ