11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա»-ի վարկավորումը

Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է հայկական «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը: Այդ մասին, ըստ «Առկա»-ի՝ հինգշաբթի օրը, ապրիլի 25-ին, ռուսական Կոնակովո քաղաքում հայ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԶԲ կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին:

«Մեր մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն մենք դադարեցրել ենք ֆիանսավորումը: Մենք չենք կարող այդպես միանգամից գումար հատկացնել, եթե խոսքը գնում է հնարավոր սնանկացման մասին»,- նշեց Բելյանինովը:

Նա հաստատեց նաև, որ մինչև քրեական գործի ավարտը ոչ մի գործընթաց չի կատարվի:

«Դա բաժնետերերի գումարներն են, մենք չենք կարող ռիսկի ենթարկել դրանք: Սակայն մենք արխիվ չենք ուղարկել այդ հարցը, ընդամենը հետաձգել ենք ֆորս մաժորային իրավիճակների պատճառով», – ասաց նա:

Ավելի վաղ նշել էինք, որ ՊԵԿ-ը մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ-ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի չափի հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ-ը միջնորդություն էր ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ, ինչն ապրիլի 8-ին բավարարվել է։

Դավիթ Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ